Կարևոր իրադարձություններ

Խաչատրյանը Հայաստանի մշակութային դեսպանն է աշխարհում. Տիգրան Ավինյան

06 Հունիս, 2023 23:15
Հեղինակ՝ Տիգրան Ավինյան
Խաչատրյանը Հայաստանի մշակութային դեսպանն է աշխարհում. Տիգրան Ավինյան

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այսօր մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակն է։

Իր գեղարվեստական նվաճումների՝ բալետային հանճարեղ ստեղծագործությունների հետ միասին, Խաչատրյանը Հայաստանի մշակութային դեսպանն է աշխարհում։

Կյանքի մեծ մասը Հայաստանից դուրս անցկացնելով հանդերձ՝ իր երաժշտության միջոցով Խաչատրյանը ցուցադրել է մեր հայրենիքի հարուստ մշակութային ժառանգությունը՝ աշխարհասփյուռ հանդիսատեսին ներկայացնելով հայկական երաժշտության գեղեցկությունն ու խորությունը:

Հիշեցնենք, որ հանճարեղ կոմպոզիտորի բալետային գլուխգործոցները՝ «Գայանե»-ն, «Դիմակահանդես»-ը և «Սպարտակ»-ը, այսօր և առաջիկա 2 օրերին վայելել կարող եք Թումոյի այգում, որտեղ երեկոները լցված կլինեն Խաչատրյանական արվեստով՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստական կազմի ու նվագախմբի շնորհիվ՝ մաեստրո Կարեն Դուրգարյանի գլխավորությամբ»։

 

Լրահոս

Դիտել ավելին