Կարևոր իրադարձություններ

Պետք է շատ ուշադիր լինել թշնամու քարոզչական խայծը կուլ չտալու համար. Դավիթ Թորոսյան

06 Հունիս, 2023 22:38
Հեղինակ՝ Դավիթ Թորոսյան
Պետք է շատ ուշադիր լինել թշնամու քարոզչական խայծը կուլ չտալու համար. Դավիթ Թորոսյան

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ի նախագահ Դավիթ Թորոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ընկերներ, սահմանային իրավիճակի վերաբերյալ բավականին ակտիվ տեղեկատվական փոխհրաձագություն է ընթանում, որը պարբերաբար ավելի է թեժացնում թշնամին։ Որպեսզի ավելի պարզ լինի որքան ինտենսիվ տեղեկատվական պայքար է ընթանում, բավական է նշել միայն, որ վերջին 12 ժամում Արցախի ՊԲ-ն ստիպված է եղել տարածել է 3 հաղորդագրություն, որից 2-ում թշնամին կրակում է Արցախի ուղղությամբ, 1 դեպքում էլ հերքել է մեղադրանքը՝ իբր մերոնց կողմից հրադադարի խախտման մասին։ Ի լրումն այս ամենին, մայիսի 29-ից մինչ օրս ՀՀ ՊՆ-ն և Արցախի ՊԲ-ն միասին տարածել են 14 հաղորդագրություն։

Պետք է շատ ուշադիր լինել, թշնամու քարոզչական խայծը կուլ չտալու և նրանց ձեռքը տեղեկատվական դաշտում խաղաթուղթ չտալու համար»։

 

Լրահոս

Դիտել ավելին