Կարևոր իրադարձություններ

Ասկերանի բնակելի տներից մեկի բակում օձ է հայտնվել

06 Հունիս, 2023 22:26
Ասկերանի բնակելի տներից մեկի բակում օձ է հայտնվել
Հունիսի 6-ին ժամը 18:28-ին, <<911>> ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ասկերան քաղաքի Գագարինի փողոցի բնակելի տներից մեկի բակում օձ է հայտնվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
 
Սողունին հայտնաբերելու և բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով, անմիջապես դեպքի վայր են մեկնել Ասկերանի հրշեջ-փրկարար մասի ծառայողները։
 
Տեղզննման աշխատանքների արդյունքում սողունը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք:

 

 

Լրահոս

Դիտել ավելին