Կարևոր իրադարձություններ

Կայացել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 1-ին նիստը

06 Հունիս, 2023 19:20
Կայացել է  «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 1-ին նիստը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդի առաջին նիստը:

Նիստին մասնակցել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թադևոսյանը, «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Արմեն Սիմոնյանը:

Օրակարգի հարցերի շրջանակում Արմեն Սիմոնյանն ընտրվել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն, իսկ Տաթև Դանիելյանը՝ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի քարտուղար:

Հանդիպմանը քննարկվել են խորհրդի գործունեությանը և «Ակադեմիական քաղաքի» կառուցման աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցեր:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդգծել է, որ «Ակադեմիական քաղաքի» կառուցումը կառավարության կարևորագույն ծրագրերից մեկն է, և այդ համատեքստում կարևորել համապատասխան կառույցների հետևողական և համակարգված աշխատանքը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները և ժամանակացույցի համաձայն հստակեցնել առաջիկա անելիքները:

 

Լրահոս

Դիտել ավելին