Կարևոր իրադարձություններ

Թումոյի այգին պատրաստ է «Գայանե» բալետի ցուցադրությանը (լուսանկարներ)

06 Հունիս, 2023 17:46
Թումոյի այգին պատրաստ է «Գայանե» բալետի ցուցադրությանը (լուսանկարներ)

Այսօր՝ ժամը 20:00-ին հանդիպում ենք Թումոյի այգում՝ միասին վայելելու մեծն Խաչատրյանի անմահ «Գայանե» բալետը՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստական կազմի և նվագախմբի կատարմամբ:Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչությունից։

Հունիսի 7-ին կցուցադրվեն «Դիմակահանդես», իսկ հունիսի 8-ին՝ «Սպարտակ» բալետները:

Մուտքն ազատ է:

Նշված օրերին Երևանի մետրոպոլիտենը կաշխատի մինչև ժամը 01:00-ն:

Թումոյի այգու տարածքից կգործեն նաև անվճար ավտոբուսներ՝ դեպի «Բարեկամություն» և «Զորավար Անդրանիկ» մետրոկայարաններ ուղերթով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին