Կարևոր իրադարձություններ

Այս դիվերսիայի նպատակներից մեկը Ղրիմը ջրից զրկելն է. Պեսկովը՝ «Կախովսկայա» ՀԷԿ-ի փլուզման մասին

06 Հունիս, 2023 16:48
Այս դիվերսիայի նպատակներից մեկը Ղրիմը ջրից զրկելն է. Պեսկովը՝ «Կախովսկայա» ՀԷԿ-ի փլուզման մասին

«Կախովսկայա» հիդրոէլեկտրակայանը փլուզվել է Ուկրաինայի կողմից կանխամտածված դիվերսիայի հետևանքով։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է Kommersant-ը։

«Այստեղ արդեն միանշանակ կարող ենք փաստել, որ խոսքն ուկրաինական կողմի կանխամտածված դիվերսիայի մասին է։ Բացի այդ, պարզ է, որ այդ դիվերսիայի նպատակներից մեկը Ղրիմը ջրից զրկելն է։ Ջրամբարում ջրի մակարդակը նվազում է, և, համապատասխանաբար, ջրանցքի մատակարարումը կտրուկ նվազում է։ Այս արտակարգ պատահարը կարող է հանգեցնել մարզի տասնյակ հազարավոր բնակիչների համար շատ լուրջ հետևանքների, ինչպես նաև բնապահպանական խնդիրների»,- ասել է Պեսկովը։

Ինչպես արդեն հայտնել էինք, որ հունիսի 6-ի գիշերը պայթյունի հետևանքով «Կախովսկայա» հիդրոէլեկտրակայանի ամբարտակը փլուզվել է։ Այժմ մոտ 80 բնակավայր գտնվում է հեղեղումների վտանգի տակ։ Իշխանություններն արդեն իրականացնում են տարհանում, Դնեպրի աջ ափի կրիտիկական գոտում 16 հազար մարդ կա։

Ուկրաինան ու Ռուսաստանն իրար են մեղադրում: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին