Կարևոր իրադարձություններ

Սևանի սիգի ձկնկիթի արտահանումն արգելվել է. Հակոբ Սիմիդյան

06 Հունիս, 2023 15:13
Սևանի սիգի ձկնկիթի արտահանումն արգելվել է. Հակոբ Սիմիդյան

2022 և 2023 թվականին Հայաստանից արգելվել է Սեւանի սիգի ձկնկիթի արտահանումը։ Այս մասին Ազգային ժողովում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասել է Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։

«Սեւանա լճում սիգի քանակի ավելացում ենք ունեցել, դրա համար, ի տարբերություն 2021 թվականի՝ 2022 թվականին 600 տոննա քվոտա ենք սահմանել, որն ամբողջությամբ իրացվել է։ Շուրջ 580 տոննայի քվոտա ենք տվել, որից 37․6 մլն բնօգտագործման վճար է ստացվել։ 2022 եւ 2023 թվականին Հայաստանից արգելվել է Սեւանի սիգի ձկնկիթի արտահանումը։ Եվ սա շարունակական է լինելու։ 300 մլն դրամ հատկացրել ենք Սեւանա իշխանի ծրագրի շարունակման համար։

Որսի 600 տոննա քվոտայի շրջանակներում շուրջ 800 ձկնորս է ներգրավված եղել, այսինքն՝ հնարավորինս մեծ թվով մարդիկ են օգտվել ծրագրից։ Մենք գիտենք, որ Սեւանա լճից այդ 600 տոննա սիգը չէ, որ դուրս է բերվում։ Քվոտայի սահմանումը 2020 թվականից է սկսել, միտքն այն է, որ հաշվարկենք ձկնատեսակի պաշարները, սահմանենք քվոտա եւ կարողանանք ձկնորսությունը բերենք օրինական դաշտ»,- ասել է նա։

 

Լրահոս

Դիտել ավելին