Կարևոր իրադարձություններ

Ստիպված ենք Սևանա լճից ջուր բաց թողնել ոռոգման համար. նախարար

06 Հունիս, 2023 14:30
Ստիպված ենք Սևանա լճից ջուր բաց թողնել ոռոգման համար. նախարար

Սևանա լճի մակարդակի բարձրացման խնդիրը ոչ միայն շրջակա միջավայրի նախարարության, այլև բոլորիս գլխավոր խնդիրն է։ Այս մասին Ազգային ժողովի պետաիրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասել է շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։

«Այստեղ բազմաթիվ խնդիրներ ունենք՝ սկսած այն բանից, թե սակավաջրի ժամանակ ինչ ռեժիմ է ենթադրվում, վերջացրած նրանից, թե որտեղ է հնարավոր այլընտրանքային ջրային պաշարներ գտնել ոռոգման համար։ Այս ուղղությամբ էլ ենք ՏԿԵՆ-ի հետ աշխատում, որպեսզի Սևանա լճի վրա բեռը քիչ լինի։ Ցավոք, այս տարի էլ Սևանը կկանաչի»,- հայտարարել է նախարարը։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին