Կարևոր իրադարձություններ

Գեղարքունիքի բնակավայրերի կրած վնասները գրեթե ամբողջությամբ վերականգնվել են. մարզպետ

06 Հունիս, 2023 14:21
Գեղարքունիքի բնակավայրերի կրած վնասները գրեթե ամբողջությամբ վերականգնվել են. մարզպետ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ասել է, որ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով Գեղարքունիքի մարզի բնակավայրերի կրած վնասները գրեթե ամբողջությամբ վերականգնվել են։ 

«Ունենք 4 մասնակի փլուզված տներ, վերականգնման ոչ ենթակա տներ, որոնց նախագծանախահաշվային աշխատանքներ են իրականացվում։ Առաջիկայում կունենանք հստակ պատկեր և կհասկանանք, թե ինչքան գումար է պետք, որպեսզի այդ տները վերականգնվեն։ Անասուններ կորցրած բնակիչներին ևս աջակցություն է տրամադրվել և գրեթե ամբողջությամբ վերականգնվել են նրանց կրած վնասները»,- լրագրողների հետ զրույցում ասել է Սարգսյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին