Կարևոր իրադարձություններ

Սոթքի բաց հատվածում աշխատանքները դադարեցված են. մարզպետ

06 Հունիս, 2023 13:44
Սոթքի բաց հատվածում աշխատանքները դադարեցված են. մարզպետ

Սոթքի հանքավայրի բաց հատվածում աշխատանքներն անվտանգային խնդիրների պատճառով դադարեցվել են, բայց փակ հանքում աշխատանքները շարունակվում են։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

«Ընդհանուր առմամբ մարզի սահմանամերձ շրջաններում կրակոցների ինտեսիվությունը նվազել է։ Ինչ վերաբերվում է Սոթքի հանքավայրին, ապա հանքավայրի բաց հատվածում աշխատանքներն անվտանգային խնդիրների պատճառով դադարեցվել են, բայց փակ հանքում շարունակվում են աշխատանքները։ Այսինքն՝ Սոթքի հանքավայրը մասնակի աշխատում է»,- նշել է մարզպետը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին