Կարևոր իրադարձություններ

Կոյուղաջրերը պետք է մաքրվեն, նոր ուղղվեն Սևանա լիճ. Սիմիդյան

06 Հունիս, 2023 13:59
Կոյուղաջրերը պետք է մաքրվեն, նոր ուղղվեն Սևանա լիճ. Սիմիդյան

5 խոշորացված համայնքների բոլոր բնակավայրերի կոյուղաջրերը, որոնք թափվում են Սևան, պետք է կենսաբանական մաքրման ենթարկվեն, նոր թափվեն: Այս մասին Ազգային ժողովում Բյուջե-2022-ի կատարողականի հաշվետվության քննարկումների ժամանակ ասաց շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:

«Այս պահին Գավառում մեխանիկական կայանի վերականգնման գործընթաց է իրականացվում, սակայն դա ամենաարդյունավետ միջոցը չէ:

Ամենաարդյունավետ կետը կենսաբանական կայաններ հիմնելն է, և այս ուղղությամբ մենք աշխատում ենք։ Ենթակառուցվածքներ հիմնելու ուղղությամբ աշխատանք է իրականացվում նաև միջազգային գործընկերների հետ»,- նշել է Սիմիդյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին