Կարևոր իրադարձություններ

Պռոշյանում բախվել են միկրոավտոբուսն ու Hyundai Elantra-ն. կան տուժածներ

06 Հունիս, 2023 13:52
Պռոշյանում բախվել են միկրոավտոբուսն ու Hyundai Elantra-ն. կան տուժածներ

Հունիսի 6-ին՝ ժամը 10։33-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Պռոշյան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան․ առկա է վառելիքի արտահոսք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են Mercedes-Benz մակնիշի միկրոավտոբուսը (վարորդ՝ Է․ Մ․, ծնված 1986 թ․) և Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Բ․, ծնված 1970 թ.)․ ավտոմեքենաներից վառելիքի արտահոսք չի եղել։

Ինչպես տեղեկացնում են Փրկարար ծառայությունից՝ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ Լ․ Դ․-ն (ծնված 1980 թ․), Է․ Մ․-ն (ծնված 1986 թ․), Ի․ Ի․-ն (ծնված 1982 թ․) հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ, իսկ Ի․ Ի․-ն (ծնված 2017 թ․)՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

 

Լրահոս

Դիտել ավելին