Կարևոր իրադարձություններ

Ցնցված եմ Կախովկայի ՀԷԿ-ի վրա աննախադեպ հարձակումից. Միշել

06 Հունիս, 2023 14:05
Ցնցված եմ Կախովկայի ՀԷԿ-ի վրա աննախադեպ հարձակումից. Միշել

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է Կախովկայի հիդրոէլեկտրակայանի ամբարտակի պայթեցմանը։

«Ցնցված եմ ամբարտակի վրա աննախադեպ հարձակումից։ Քաղաքացիական ենթակառուցվածքի ոչնչացումը միանշանակ որակվում է որպես ռազմական հանցագործություն, և մենք պատասխանատվության կենթարկենք Ռուսաստանին և նրա խամաճիկներին։

Հարցը կքննարկվի հունիսին՝ Եվրոպական խորհրդում, և ԵՄ-ն լրացուցիչ օգնություն կառաջարկի տուժած շրջաններին»,- գրել է Միշելը։

Ինչպես արդեն հայտնել էինք, Խերսոնի մարզում հարված է հասցվել Կախովսկի հիդրոէլեկտրակայանին։ ՌԴ-ն ու Ուկրաինան մեղադրում են իրար։

 

 

Լրահոս

Դիտել ավելին