Կարևոր իրադարձություններ

Սևանա լճի պաշարները հաշվարկվում են. Շրջակա միջավայրի նախարար

06 Հունիս, 2023 13:17
Սևանա լճի պաշարները հաշվարկվում են. Շրջակա միջավայրի նախարար

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ասել է, որ Սևանա լճի պաշարները հաշվարկվում են։

«Նպատակն այն է, որ ձկնատեսակների պաշարների հաշվարկի արդյունքում սահմանվի քվոտա, որպեսզի ձկնորսությունը բերվի օրինական դաշտ։ Սպասում ենք առաջիկայում Չեխիայից մեր գործընկերների այցին, որոնք, ըստ էության, իրենց գործիքներով կգան և ևս հաշվառում կանեն Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների»,- Ազգային ժողովում Բյուջե-2022-ի կատարողականի հաշվետվության քննարկումների ժամանա ասել է նախարարը:

«Հուսամ նաև՝ այս հաշվառումների արդյունքում կիմանանք դինամիկան ձկան պաշարների վերականգնման իմաստով, և հուսանք նաև՝ քվոտաների տրամադրման գործընթացը կհասցնենք նրան, որ ձկնորսությունն ամբողջությամբ կհայտնվի օրինականության շրջանակում»,- ասաց Սիմիդյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին