Կարևոր իրադարձություններ

Անտառների հիմնման իմաստով նախորդ տարվա կատարողականն աննախադեպ է. Հակոբ Սիմիդյան

06 Հունիս, 2023 13:02
Անտառների հիմնման իմաստով նախորդ տարվա կատարողականն աննախադեպ է. Հակոբ Սիմիդյան

Ազգային ժողովում Բյուջե-2022-ի կատարողականի հաշվետվություն է ներկայացրել շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:

«Անտառների կառավարում ծրագրով հատկացվել է 2,1 միլիարդ դրամ գումար, որից 226 միլիոնը՝ Անտառային կոմիտեի պահպանման ծախսերի համար, 1,3 միլիարդ դրամը՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, անտառվերականգնման և անտառպատման աշխատանքների համար 387 միլիոն դրամ ենք նախատեսած եղել, ծախսել ենք 360 միլիոնը, որի կատարողականը 93 տոկոս է։

Կարող եմ ուղղակի համեմատության համար ասել, որ 2021 թվականին կատարողականը 62 տոկոս է, և անտառպատման, անտառների հիմնման և անտառպահպանման իմաստով 2022 թվականի կատարողականը վերջին տարիների համար աննախադեպ է»,- ասել է նախարարը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին