Կարևոր իրադարձություններ

Շվեդիան Հայաստանի վստահելի ու կայուն գործընկերներից է. Խաչատուրյան

06 Հունիս, 2023 12:36
Շվեդիան Հայաստանի վստահելի ու կայուն գործընկերներից է. Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ Տասնվեցերորդին Շվեդիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ։

Նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է.

«Շվեդիան Հայաստանի վստահելի ու կայուն գործընկերներից է, մեր երկրում ժողովրդավարության հաստատման և Հայաստան-Եվրամիություն հարաբերություն­ների խորացման ակտիվ աջակիցը։

Լիահույս եմ, որ միասնական ջանքերով կամրապնդենք և կընդլայնենք համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ ի շահ մեր ժողովուրդների»: 

 

Լրահոս

Դիտել ավելին