Կարևոր իրադարձություններ

Աշտարակ-Ապարան ճանապարհին մեքենան բախվել էլեկտրասյանը․ վարորդը հոսպիտալացվել է

06 Հունիս, 2023 12:27
Աշտարակ-Ապարան ճանապարհին մեքենան բախվել էլեկտրասյանը․ վարորդը հոսպիտալացվել է

Հունիսի 6-ին՝ ժամը 09։20-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուշի գյուղի ոլորանների վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին Volkswagen Vento մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ղ. Մ., ծնված 1980 թ․) դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը․ վարորդը հոսպիտալացվել է Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը։

 
 

Լրահոս

Դիտել ավելին