Կարևոր իրադարձություններ

Երկխոսությունն առկա խնդիրների լուծման և տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելու բանալին է. Պատել

06 Հունիս, 2023 12:05
Երկխոսությունն առկա խնդիրների լուծման և տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելու բանալին է. Պատել

Կողմերը ձգտում են Հարավային Կովկասում խաղաղ ապագա կառուցել:Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելն՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն և Ջեյհուն Բայրամովի սպասվելիք հանդիպմանը:

«Հանդիպման հստակ ժամկետներ հայտնել չեմ կարող, սակայն ակնկալում ենք, որ Վաշինգտոնում մինչև այս ամսվա վերջ բանակցությունների ևս մեկ փուլ կանցկացվի:

Կողմերը ձգտում են Հարավային Կովկասում խաղաղ ապագա կառուցել: Բազմիցս կրկնել ենք՝ երկխոսությունն առկա խնդիրների լուծման և տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելու բանալին է: Միացյալ Նահանգները ողջունում է առաջնորդների՝ վերջերս կայացած հանդիպումը»,- նշել է Պատելը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին