Կարևոր իրադարձություններ

44 մլն դրամի գիտակիրառական նշանակության ևս մեկ պայմանագիր. Գոռ Վարդանյան

06 Հունիս, 2023 11:29
Հեղինակ՝ Գոռ Վարդանյան
44 մլն դրամի գիտակիրառական նշանակության ևս մեկ պայմանագիր. Գոռ Վարդանյան

Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը հայտնում է.

«44.000.000 ՀՀ դրամի գիտակիրառական նշանակության ևս մեկ պայմանագիր:

Այսօր «Չաարատ Կապան» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանի հետ ստորագրել ենք գիտակիրառական բնույթի ծառայության մատուցման պայմանագիր:

Պայմանագրի համաձայն, Պոլիտեխնիկի Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմից ձևավորված մասնագիտական թիմը իրականացնելու է ոսկի-բազմամետաղային հանքավայրի արմատական վերագնահատում` կոնդիցիաների տեխնիկատնտեսական հիմնավորմամբ, ինչպես նաև հանքաքարի և մետաղների պաշարների հաշվարկմամբ:

Այս համագործակցությունը աներկբա հաստատում է Պոլիտեխնիկի մասնագիտական համայնքի հեղինակությունը և այն նպաստելու է կրթության ու գիտության որակի բարձրացմանը:

Նմանօրինակ համագործակցությունները մեզ համար առաջնային են»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին