Կարևոր իրադարձություններ

Իմ մրցանակների մեջ չկա ՉԼ-ի գավաթը. ցանկանում եմ նվաճել այն. Մխիթարյանը մարզվել է թիմի հետ (տեսանյութ)

06 Հունիս, 2023 10:54
Իմ մրցանակների մեջ չկա ՉԼ-ի գավաթը. ցանկանում եմ նվաճել այն. Մխիթարյանը մարզվել է թիմի հետ (տեսանյութ)

Իտալիական «Ինտերի» հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հունիսի 5-ին մասնակի մարզվել է միլանյան ակումբի ընդհանուր խմբում։

Լրագրողների հետ զրույցում հայ ֆուտբոլիստը պատմել է, թե ինչպես է ընթանում վնասվածքից ապաքինումը։

«Ինչպես տեսնում եք՝ ինքնազգացողությունս լավ է: Ամեն ինչ անում եմ, որ պատրաստ լինեմ եզրափակիչին: Դեռ ժամանակ կա, և հույս ունեմ, որ կկարողանամ օգնել թիմին»,-նշել է Մխիթարյանը:

Խոսելով Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելու ցանկության մասին`ասել է.

«Իմ մրցանակների մեջ չկա այդ գավաթը, և ես ցանկանում եմ նվաճել այն: Չգիտեմ՝ դեռ որքան կխաղամ, սակայն ամեն ինչ կանեմ, որ երկարաձգեմ կարիերաս:

Չեմպիոնների լիգայի եզրափակիչները ամեն օր չեն լինում, գիտենք, որ բարդ խաղ է սպասվում, սակայն պատրաստ ենք ընդունել այս մրցավազքը, որպեսզի հասնենք հաղթանակի։ Եկել եմ, որ խաղամ ու օգնեմ թիմին հաղթանակներ տանել: 

Հիշեցնենք, որ «Միլանի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպման 44-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը վնասվածք էր ստացել։

«Մանչեսթեր Սիթի» - «Ինտեր» եզրափակիչ հանդիպումը կկայանա հունիսի 10-ին Ստամբուլում: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին