Կարևոր իրադարձություններ

Մինասյանը խոսել է դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության արդեն իսկ կատարված աշխատանքների մասին (լուսանկարներ)

05 Հունիս, 2023 17:35
 Մինասյանը խոսել է դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության արդեն իսկ կատարված աշխատանքների մասին (լուսանկարներ)

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը ողջույնի խոսքով հանդես է եկել Եվրոպական միության և Համաշխարհային բանկի կողմից կազմակերպված «Աջակցություն ՀՀ դատական համակարգի բարեփոխումներին 21-րդ դարի դատական համակարգի կառուցում» թեմայով միջոցառմանը:Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից։

Միջոցառմանը մասնակցել են նաև Համաշխարհային Բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը, Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, պետական մարմինների, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:

Նախարարը կարևորել է արդարադատության համակարգում մեկնարկած բարեփոխումները և գործընկերների դերն ու աջակցությունն այս ոլորտում: Գրիգոր Մինասյանը խոսել է ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ․ ռազմավարության իրականացման արդյունքում գրանցած առաջընթացի, հակակոռուպցիոն դատարանի ձևավորման աշխատանքների, դատարանների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու ուղղությամբ կատարված քայլերի և գործընթացների, վերջին շրջանում սկսած Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների դատավորների սոցիալական երաշխիքների ապահովման և աշխատավարձերի բարձրացման մասին:

Դատարանների գերծանրաբեռնվածության համատեքստում անդրադարձ է կատարվել նաև դատական գործընթացների թվայնացմանը, մասնավորապես՝ Էլեկտրոնային արդարադատության E-justice միասնական հարթակի ներդրմանը:

Արդարադատության նախարարը կարևորել է նաև «Հայացք ապագային» զեկույցի պատրաստումը՝ այն համարելով արդարադատության ոլորտի խորը ուսումնասիրություն:

Նախարար Մինասյանը մասնակցել է նաև պանելային քննարկմանը, որտեղ խոսել է դատական համակարգում առկա շոշափելի և տեսանելի բարեփոխումների մասին:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին