Կարևոր իրադարձություններ

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից այլ հիմնարկ տեղափոխվող դատապարտյալի մոտից հայտնաբերվել են կասկածելի դեղահաբեր և փոշեզանգված

05 Հունիս, 2023 17:23
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից այլ հիմնարկ տեղափոխվող դատապարտյալի մոտից հայտնաբերվել են կասկածելի դեղահաբեր և փոշեզանգված

2023 թվականի հունիսի 2-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, Քրեակատարողական ծառայության ուղեկցումների բաժնի և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի ծառայողները այլ քրեակատարողական հիմնարկ ուղեկցորդելուց առաջ խուզարկության են ենթարկել դատապարտյալ Ա.Ա.-ին և նրա անձնական իրերը:Այս մասին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից։

Խուզարկության արդյունքում վերջինիս պատկանող բարձի երեսում թաքցված ծածկոցի միջից հայտնաբերվել են 149 հատ դեղին, 71 հատ վարդագույն, 16 հատ դեղնասպիտակավուն, 2 հատ սպիտակ, կլոր դեղահաբեր, ինչպես նաև՝ պոլիէթիլենային փաթեթով դեղնասպիտակավուն փոշեզանգված, որի ընդհանուր քաշը փաթեթի հետ միասին կազմել է 73,20 գրամ:

Հայտնաբերվածներն ուղարկվել են ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին