Կարևոր իրադարձություններ

Վարդավառի լճում լուծված թթվածնի արժեքը բավարար չէ ձկների կյանքի պահպանման համար. ՇՄՆ

05 Հունիս, 2023 17:28
Վարդավառի լճում լուծված թթվածնի արժեքը բավարար չէ ձկների կյանքի պահպանման համար. ՇՄՆ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են․

«Տեղեկատվություն Վարդավառի լճում 2023 թվականի հունիսի 5-ին իրականացված ջրի հետազոտությունների նախնական արդյունքների վերաբերյալ

Հարգելի գործընկերներ, Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ի աշխատակիցներն ահազանգը ստանալուց անմիջապես հետո Վարդավառի այգու լճի տարածքում դաշտային հետազոտություն են անցկացրել․ իրականացվել է ջրի նմուշառում՝ լաբորատոր փորձազննում իրականացնելու նպատակով։

Նմուշների առաջնային անալիզների նախնական արդյունքների համաձայն ջրում լուծված թթվածնի արժեքը շատ ցածր է և բավարար չէ ձկների կյանքի պահպանման համար։ Ջուրը թույլ հիմնային է, հատկապես բարձր են ամոնիում (3-րդ, «միջակ» դաս) և սուլֆատ իոնների (5-րդ, «վատ» դաս) կոնցենտրացիանները»

 

 

։

 

Լրահոս

Դիտել ավելին