Կարևոր իրադարձություններ

Ես դուրս թռա մեքենայից, քանի որ չէի կարողանում այլ կերպ դուրս գալ. Աշոտ Փաշինյան

05 Հունիս, 2023 16:48
Ես դուրս թռա մեքենայից, քանի որ չէի կարողանում այլ կերպ դուրս գալ. Աշոտ Փաշինյան

Աշոտ Փաշինյանը դատարանում ասել է, որ իր կամքին հակառակ են իրեն պահել մեքենայի ներսում ու փորձել տեղափոխել։

«Ես դուրս թռա մեքենայից, քանի որ չէի կարողանում այլ կերպ դուրս գալ։ Ցուցմունքների հրապարակումից հետո ամեն ինչ պարզ կլինի»,- ասել է Աշոտ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ ըստ Քննչական կոմիտեի՝ մայիսի 17-ին Աշոտ Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, նշել, որ վերաքննիչ դատարանի դիմացի հատվածով քայլելիս իրեն են մոտեցել 2020 թ․ պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ծնողները: Նրանցից մի կին ներկայացել է որպես զոհված զինծառայողի մայր, առաջարկել նստել իր ավտոմեքենան, որպեսզի կարողանան հանգիստ զրուցել:

Երբ նստել է մեքենան, այդ կինն իր համար անսպասելի վարել է այն, ապա նաև ասել է, որ իր տղային առանց իրեն հարցնելու տարել և սպանել են, ինքը կորցնելու ոչինչ չունի, կարող է նրան սպանել, ուստի առանց հարցնելու իրեն տանում է Եռաբլուր, որտեղ, իր էմոցիաներից ելնելով, կորոշի՝ ազատ թողնել, թե ոչ: Երբ վարորդը մեքենայի ընթացքը դանդաղեցրել է, Աշոտ Փաշինյանը դուրս է նետվել:

Դրանից վայրկյաններ հետո ուրիշ ավտոմեքենա հարվածել է իրեն: Շրջվելով նկատել է, որ ավտոմեքենայի վարորդը և ուղևորները դատարանի մոտ կանգնած ծնողներն են:

 
 

Լրահոս

Դիտել ավելին