Կարևոր իրադարձություններ

Հայաստանը նոր դեսպանություններ կբացի. Միրզոյան

05 Հունիս, 2023 16:41
Հայաստանը նոր դեսպանություններ կբացի. Միրզոյան

Ազգային ժողովում Բյուջե-2022-ի կատարողականի տարեկան հաշվետվության քննարկումների ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայատարարել է, որ Հայաստանը մտադիր է նոր դեսպանություններ բացել: 

«Նորերը բացելու մասին մտածում ենք, նույնիսկ պայմանավորվածություններ ունենք: Հուսամ՝ Ուրուգվայում առաջիկայում կունենանք։ Կան երկրներ, որտեղ կարող են լինել դիվանագիտական գրասենյակներ, որոնց աստիճանը հետագայում կարող է բարձրացվել:

Մեր աշխարհագրությունը լայնացնելու լրջագույն պլաններ կան: Մի մասն արտացոլված էր 2022-ի բյուջեում»,- նշել է Միրզոյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին