Կարևոր իրադարձություններ

Ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ կլինեն Երևանում, Արագածոտնում և Արարատում

05 Հունիս, 2023 16:23
Ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ կլինեն Երևանում, Արագածոտնում և Արարատում

Ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ կլինեն Երևանում, Արագածոտնում, Արարատում հունիսի 5-ին:

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պոմպակայաններում հոսանքի լարման անկմամբ պայմանավորված, ս.թ. հունիսի 5-ին հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ հետևյալ տարածքներում.

Երևանի՝ Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններ,

Արագածոտնի մարզի` Ուջան, Շամիրամ, Կոշ, Արագածոտն, Ագարակ, Ոսկեհատ, Դպրեվանք,Նոր Եդեսիա գյուղեր,

Արարատի մարզի՝ Մասիս քաղաք, Նորաբաց գյուղ:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տնօրինության հետ ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ քայլերը խնդիրը հնարավորինս արագ կարգավորելու համար:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

Լրահոս

Դիտել ավելին