Կարևոր իրադարձություններ

ՀԱՊԿ-ի նախագծի մեջ այսպիսի պնդում անելը մինչ այս պահը հնարավոր չի եղել. Միրզոյան

05 Հունիս, 2023 16:09
ՀԱՊԿ-ի նախագծի մեջ այսպիսի պնդում անելը մինչ այս պահը հնարավոր չի եղել. Միրզոյան

Եթե երրորդ երկրի կողմից չի արձանագրվում, որ քո սահմանը խախտվել է, և դու որոշում ես կայացնում ուղարկել դիտորդական առաքելություն:Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարել է Հայաստանի Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Չարձանագրելով, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը խախտվել է, օրինակ, սեպտեմբերյան ագրեսիայի դեպքում, ՀԱՊԿ-ը լեգիտիմացնում է ադրբեջանական այն խոսույթը, որ սահմանը սահմազատված չէ, ոչ մեկը չգիտի՝ որտեղ է հստակ սահմանը, հետևաբար ոչ մեկը չի կարող ասել՝ ադրբեջանական զորքը մտե՞լ է ՀՀ տարածք, թե՞ ոչ։ Սեպտեմբերին ՀՀ ինքնիշխան տարածքը խախտվել է, սահմանը խախտվել է, ըստ այդմ՝ կարիք կա ուղարկել մոնիթորինգային առաքելություն։ Սա, մեր պատկերացմամբ, պիտի լինի այն ռազմաքաղաքական դաշինքի նվազագույն արձագանքը, որի անդամ ենք մենք։ ՀԱՊԿ-ի նախագծի մեջ այսպիսի պնդում անելը մինչ այս պահը հնարավոր չի եղել»,- նշեց նա։

Ըստ արտգործնախարարի՝ սա վտանգավոր է նրանով, որ հնարավորություն է տալիս ՀՀ տարածք այլ ներխուժումներ իրականացնել։

«Տվյալ դեպքում մեր դաշնակիցներն ավելի լավ է որևէ հայտարարություն չանեն, քան անեն հայտարարություն, որը կլեգիտիմացնի այդ խոսույթն այն մասին, որ եթե չկա սահմանագիծ, դժվար է դատապարտել որևէ մեկին կամ ֆիքսել՝ ով ում տարածք է մտել»,- ասել է Միրզոյանը։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին