Կարևոր իրադարձություններ

Ովքեր կարող են մասնակցել հայկական տաղավարի համադրողի և արվեստագետի ընտրության մրցույթին

05 Հունիս, 2023 17:55
Ովքեր կարող են մասնակցել հայկական տաղավարի համադրողի և արվեստագետի ընտրության մրցույթին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2024 թվականի մարտ-մայիս ամիսներին Մալթայում կայանալու է «Սպիտակ ծովային ձիթապտղի պուրակները» («White sea olive groves»)  խորագրով Մալթայի առաջին Արվեստի բիենալեն: Այն կազմակերպվում է Մալթայի «MUZA» Ազգային համայնքային արվեստի թանգարանի, ԱԳ և Եվրոպական հարցերի ու առևտրի նախարարության ու Մալթայի Տուրիզմի գործակալության կողմից:

Բիենալեի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը հասանելի է maltabiennale.art, https:www.instagram.com/maltabiennale.art/, https://www.facebook.com/maltabiennale.art, https://maltabiennale.art/artists-application-form հարթակներում:

Այդ կապակցությամբ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է մրցույթ: Կից ներկայացնում ենք մրցույթի մասնակցության կարգը և հայտադիմումը: Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիները:

Մրցույթն անցկացվում է հայեցակարգի ներկայացման (պրեզենտացիա) և հարցազրույցի միջոցով: Մրցույթին մասնակցելու համար Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն անհրաժեշտ է ներկայացնել հայտ, որը ներառում է հետևյալ փաստաթղթերը.

լրացված դիմում-հայտաձև՝ համաձայն հավելված 1-ի,

համադրողի և արվեստագետների ինքնակենսագրությունները,

ցուցադրության հայեցակարգի (կոնցեպտ) նկարագիրը (2-5 էջ),

ցուցադրության կազմակերպման նախահաշիվը,

տեղեկություն հայտատուի կողմից համաֆինանսավորման մասին:

Փաստաթղթերը ներկայացվում են հայերեն և անգլերեն՝ [email protected] էլեկտրոնային հասցեով:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2023 թ. հուլիսի 1-ը:

Մրցույթի մասնակիցը մրցույթին ներկայանում է անձը հաստատող փաստաթղթով և ցուցադրության հայեցակարգի համապատասխան նյութերով:

Բիենալեների մասնակցության փորձը ցանկալի է և կդիտարկվի որպես առավելություն:

 

Լրահոս

Դիտել ավելին