Կարևոր իրադարձություններ

Կոտայքի վթարից տուժած ևս մեկ երեխա մահացել է

05 Հունիս, 2023 14:48
Կոտայքի վթարից տուժած ևս մեկ երեխա մահացել է

Մայիսի 27-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիրավորում ստացած տուժածներից մեկը գիտակցության չգալով մահացել է:Այս մասին այտնում են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից։

Երեխան վթարից հետո տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, երկու անգամ կատարվել էր սրտանոթային վերակենդանացման միջոցառումներ, վիրահատվել էր, այնուհետև տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:

Նրա մոտ առկա էր գլխուղեղի, որովայնի, կրծքավանդակի սալջարդեր: Անգիտակից էր, սրտի աշխատանքը պահպանվում էր դեղորայքով, գտնվում էր երրորդ աստիճանի կոմայի մեջ:

Մյուս երկու վիրավորները շարունակում են գտնվել վերակենդանացման բաժանմունքում, նրանցից մեկի մոտ կա դրական դինամիկա, մյուսի վիճակը մնում է ծահրահեղ ծանր:

 

 

Լրահոս

Դիտել ավելին