Կարևոր իրադարձություններ

40-ամյա տղամարդը ինքնաշեն հրազենից կրակել է 44-ամյա բնակչի

05 Հունիս, 2023 14:39
40-ամյա տղամարդը ինքնաշեն հրազենից կրակել է 44-ամյա բնակչի

Հունիսի 3-ին, ժամը 23:35-ին, «Մարտունի» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ հրազենային վիրավորումով բուժօգնության է տեղափոխվել Գեղհովիտ գյուղի 44-ամյա մի բնակիչ:
Հիվանդանոց մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել էր, որ ժամը 22.30-ի սահմաններում Գեղհովիտ գյուղի կահույքի արտադրամասի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 40-ամյա տղամարդը ինքնաշեն հրազենից կրակել էր 44-ամյա համագյուղացուն, ապա հրազենը թողնելով դեպքի վայրում՝ դիմել էր փախուստի:
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում 40-ամյա տղամարդը կեսգիշերին հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մարտունու քննչական բաժին:
Հունիսի 4-ին Մարտունու քննչական բաժնից տեղեկանք է ստացվել, որ գեղհովիտցի 40-ամյա տղամարդը, քրեական վարույթով դեռևս չպարզված հանգամանքներում, ինքնաշեն եղանակով ապօրինի պատրաստել է 12 մմ տրամաչափի հրազեն, որը համագյուղացու նկատմամբ սպանության փորձ կատարելուց հետո թողել էր դեպքի վայրում:
Նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է:

 

Լրահոս

Դիտել ավելին