Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանցիները պետք է վախենան Իսրայելից, ոչ թե քաղաքակիրթ ու իսլամական Իրանից. ԱԳՆ

05 Հունիս, 2023 14:11
Ադրբեջանցիները պետք է վախենան Իսրայելից, ոչ թե քաղաքակիրթ ու իսլամական Իրանից. ԱԳՆ

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին արձագանքել է Ադրբեջանի ԱԳ նախարարության այն հայտարարությանը, ըստ որի Ադրբեջանի քաղաքացիները պետք է խուսափեն Իրան այցելելուց։

«Ադրբեջանի արտգործնախարարությունն իր քաղաքացիներին զգուշացրել է չայցելել Իրան: Սա հենց այն քաղաքականությունն է, որն Իսրայելի նախագահը որդեգրել էր իր՝ Բաքու այցի ժամանակ:

Ադրբեջանի քաղաքացիները պետք է վախենան Իսրայելից, ոչ թե քաղաքակիրթ ու իսլամական Իրանից: Մեր քաղաքականությունը շարունակում է հենվել վիզային ռեժիմի չեղարկման և Ադրբեջանի քույրերին ու եղբայրներին գրկաբաց ընդունելու վրա:

Հարևանության քաղաքականության շարունակությունը մեր առաջնահերթ խնդիրն է, իհարկե, փոխադարձ հարգանքի և հարևանության սկզբունքների նկատմամբ հարգանքի շրջանակներում»,-թվիթերյան էջում գրել է խոսնակը:

 

Լրահոս

Դիտել ավելին