Կարևոր իրադարձություններ

Հայտնի են վոլեյբոլի առաջնության հաղթողները

05 Հունիս, 2023 14:08
Հայտնի են վոլեյբոլի առաջնության հաղթողները

Հունիսի 1-4-ը Աշտարակ քաղաքի «Սևան» մարզական ընկերության մարզադահլիճում կայացավ ՀՀ վոլեյբոլի Մ14 տարեկան տղաների և աղջիկների առաջնությունը,որին մասնակցեցին 13 տղաների և 9 աղջիկների թիմեր:

Աղջիկների պայքարում առաջնության չեմպիոնի կոչումը նվաճեց՝ ԽՄՕՄՄ թիմը,երկրորդ տեղ գրավեց Աշտարակ թիմը,երրորդ տեղ գրավեց ՀՄՄԴ աղջիկների թիմը:

Տղաների պայքարում առաջնության չեմպիոն դարձավ Սիսիան թիմը,երկրորդ տեղ գրավեց

Արաբկիրը,իսկ երրորդ տեղ Նոր-Նորք թիմը:

Առաջնության մրցանակային տեղեր գրաված թիմերը ՀՀ ԿԳՄՍՆ և ՀՎՖ կողմից պարգևատրվեցին պատվոգրերով,մեդալներով,գավաթներով,իսկ լավագույն մարզիկները պարգևատրվեցին մրցանակներով:

 

Լրահոս

Դիտել ավելին