Կարևոր իրադարձություններ

Մենք ունենք մտահոգություններ՝ կանխամտածված կերպով փորձ է արվում ՀՀ-ից նորանոր տարածքներ պոկել. Միրզոյան

05 Հունիս, 2023 13:31
Մենք ունենք մտահոգություններ՝ կանխամտածված կերպով փորձ է արվում ՀՀ-ից նորանոր տարածքներ պոկել. Միրզոյան

ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է սահմանազատման աշխատանքներին։

«Սրա շուրջ է, որ անցած տարվա հոկտեմբերի 6-ին Պրահայում պայմանավորվածություն է ձեռք բերվել։

Թե որ քարտեզով՝ պայմանավորվածություն չկա։ Որքանով ինձ է հայտնի, Քիշնևում վերջին քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահն առարկություն չի հայտնել ՍՍՀՄ ԶՈւ գլխ․ շտաբի՝ 1975թ. քարտեզի վերաբերյալ։ Խոսքն այն քարտեզի մասին է, որի շուրջ ըմբռնում և պատրաստակամություն կա՝ շարունակել աշխատանքները ողջ միջազգային հանրության և Հայաստանի կողմից»,- մանրամասնել է նա։

Միրզոյանի խոսքով՝ սահմանազատման հիմք պետք է լինեն ոչ թե այնպիսի փաստաթղթեր կամ քարտեզներ, որ ձեռնտու են այս կամ այն կողմի, այլ՝ որ իրավական հիմքի առումով հնարավորինս ամենաանխոցելին են։

«Մենք ունենք մտահոգություններ, որ կանխամտածված կերպով փորձ է արվում ՀՀ-ից նորանոր տարածքներ պոկել, մի դեպքում՝ փոքր, մի դեպքում՝ մեծ: Եվ մենք շահագրգռված ենք, որ այդ սահմանագիծը որքան հնարավոր է հստակ և որքան հնարավոր է շուտ ֆիքսվի»,-ասել է նա։

 

 

Լրահոս

Դիտել ավելին