Կարևոր իրադարձություններ

Այսօր նշվում է Շրջակա միջավայրի համաշխարհային օրը

05 Հունիս, 2023 13:17
 Այսօր նշվում է Շրջակա միջավայրի համաշխարհային օրը

Հունիսի 5-ը 1972 թվականին ՄԱԿ-ի կողմից հռչակվել է Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օր, իսկ 2004 թվականից Հայաստանում այն նշվում է որպես Բնապահպանի օր:

Օրը նշվում է ամեն տարի և բոլոր բնապահպանների ու բնապահպանական կազմակերպությունների համար միջոց է միջազգային հանրության ուշադրությունը շրջակա միջավայրի խնդիրների վրա կենտրոնացնելու համար, ինչպես նաեւ շրջակա միջավայրի պաշտպանության համապատասխան գործողությունների նկատմամբ քաղաքական հետաքրքրությունը խթանելու համար:
2023 թվականին Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա թեմա է ընտրվել պլաստիկ աղտոտման դեմ մարդկության պայքարը և դրա կարևորությունը: Օրվա խորագիրն է «Պայքար պլաստիկ աղտոտվածության դեմ»։ Սա յուրօրինակ կոչ է մարդկությանը շրջակա միջավայրի համար աղետալի համարվող այս աղտոտիչի դեմ պայքարի դուրս գալու։

Սիրելի՛ գործընկերներ, բնապահպանական հանրության հարգելի՛ ներկայացուցիչներ, շնորհավորում ենք մասնագիտական օրվա առթիվ և շնորհակալ ենք, որ ձեր գործունեությամբ ամեն օր ավելի լավն եք դարձնում մեր շրջակա միջավայրը։

 

Լրահոս

Դիտել ավելին