Կարևոր իրադարձություններ

Ինչ նպատակով կանցկացվի էսսեների և վերլուծական հոդվածների մրցույթը

05 Հունիս, 2023 13:14
Ինչ նպատակով կանցկացվի էսսեների և վերլուծական հոդվածների մրցույթը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտարարում է էսսեների և վերլուծական հոդվածների մրցույթներ, համապատասխանաբար՝ ավագ դպրոցի աշակերտների և ուսանողների համար: 

Մրցույթների նպատակն է խթանել ֆինանսական գրագիտությունը և բարձրացնել ֆինանսների մասին հանրային իրազեկվածությունը, խրախուսել քննադատական ու ստեղծագործական միտքը երկրի ապագայի վրա ազդող տնտեսական խնդիրներին առնչվելիս:

Հոդվածների և էսսեների ներկայացման վերջնաժամկետը 2023 թ. հոկտեմբերի 1-ն է:

Լավագույն 10 հոդվածները և 10 էսսեները կհրապարակվեն ՀՀ ֆինանսների նախարարության կայքում ու սոցիալական ցանցի էջերում։

Հաղթող 3 հոդվածների հեղինակները հնարավորություն կստանան անցնելու վճարվող փորձաշրջան ՀՀ ֆինանսների նախարարությունում, իսկ հաղթող 3 էսսեների հեղինակները կպարգևատրվեն հատուկ հուշադրամներով։

Լրացուցիչ հարցերի և տեղեկատվության համար կարող եք զանգահարել 011-800-325 հեռախոսահամարին:

 

Լրահոս

Դիտել ավելին