Կարևոր իրադարձություններ

30 տարի Զանգելանում զորք պահելը Հայաստանի ոչ մի խնդիր չէր լուծում. Աթանեսյան

03 Հունիս, 2023 23:58
30 տարի Զանգելանում զորք պահելը Հայաստանի ոչ մի խնդիր չէր լուծում. Աթանեսյան

ԼՂՀ ԳԽ նախկին պատգամավոր, հրապարակախոս Վահրամ Աթանեսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հայաստանում սերունդ է կյանք մտել եւ չգիտի, որ Երասխ-Ջուլֆա-Մեղրի երկաթգիծը խորհրդային տարիներին, սկսած 1967թ․-ից, երբ Ադրբեջանի երկաթուղիները առանձնացվել են Անդրկովկասյանից, գտնվել է ոչ թե ՀԽՍՀ, այլ՝ Ադր․ ԽՍՀ վարչական կառավարման ներքո։

Երկրի մասին, իրոք, պետք է հավաստի փաստերով հիմնավորված պատկերացում ունենալ։ Եւ իմանալ, որ տասնամյակներ շարունակ  մարդ պետք է Հայաստանից մտներ Ադրբեջան՝ երկաթուղու Մինջեւան կայարան, ապա նոր՝ հասներ Կապան։

Եւ երեսուն տարի Զանգելանում զորք պահելը Հայաստանի ոչ մի խնդիր չէր լուծում, հին, ԽՍՀՄ-ից ժառանգած դժվարություններին նորերն էր գումարում»։

 

Լրահոս

Դիտել ավելին