Կարևոր իրադարձություններ

ՌԴ ՊՆ-ն Արցախում արձանագրել է հրադադարի խախտման դեպք

03 Հունիս, 2023 21:28
ՌԴ ՊՆ-ն Արցախում արձանագրել է հրադադարի խախտման դեպք

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Արցախի տարածքում։  30 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հետևում հրադադարի ռեժիմի պահպանմանը։ 

Ինչպես նշվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում, Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպք։ Տուժածներ չկան։ Ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։

Տեղեկացվում է՝ ՌԴ խաղաղապահների ավտոմոբիլային տրանսպորտով Ստեփանակերտ Է հասցվել 242,5 տոննա մարդասիրական օգնություն։

 

Լրահոս

Դիտել ավելին