Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ն կիսում է Հնդկաստանի եղբայրական ժողովրդի վիշտը. ՀՀ ԱԳՆ

03 Հունիս, 2023 21:06
ՀՀ-ն կիսում է Հնդկաստանի եղբայրական ժողովրդի վիշտը. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Հնդկաստանի Օդիշա նահանգում երեք գնացքների բախման հետևանքով մեծ թվով զոհերի կապակցությամբ:

«Հայաստանը կիսում է Հնդկաստանի եղբայրական ժողովրդի վիշտը:

Ցավակցություն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում,- ասվում է հաղորդագրությունում:

Նշենք՝  այս երկաթուղային վթարը երկրի ամենամահացու վթարն է վերջին 20 տարվա ընթացքում: Հնդկաստանում հայտարարվել է սգո օր:

 

Լրահոս

Դիտել ավելին