Կարևոր իրադարձություններ

Քաղաքացին ընկել է և վնասել ոտքը. օգնության են հասել փրկարարները

03 Հունիս, 2023 18:57
Քաղաքացին ընկել է և վնասել ոտքը. օգնության են հասել փրկարարները

Հունիսի 3-ին, ժամը 12:21-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղում ՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում, քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ի փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները քաղաքացիներ Ս․ Ա․-ին (ծնված 1967 թ․) և Ս. Մ.-ին (ծնված 1961 թ․) իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

 

Լրահոս

Դիտել ավելին