Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Անկարա (տեսանյութ)

03 Հունիս, 2023 18:24
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Անկարա (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Վարչապետին ուղեկցում է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը:

Անկարայի «Էսենբողա» միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը:

Վարչապետ Փաշինյանը ներկա կգտնվի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը:

 

Լրահոս

Դիտել ավելին