Կարևոր իրադարձություններ

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել փոքրիկ ստեղծագործողների ցուցահանդես (տեսանյութ)

03 Հունիս, 2023 16:34
Նախագահի նստավայրում տեղի է ունեցել փոքրիկ ստեղծագործողների ցուցահանդես (տեսանյութ)

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Հանրապետության նախագահի նստավայրում հյուրընկալվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Դանիելյան» արվեստի կենտրոնի սաները: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Նախագահական նստավայրի բացօթյա տարածքում կայացել է նրանց ստեղծագործությունների ցուցահանդեսը, ինչպես նաև երեխաների համար կազմակերպվել է ժամանցային ու մշակութային միջոցառում:

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի, Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի և հյուրերի հետ ծանոթացել է ներկայացված աշխատանքներին, շրջել տաղավարներով և զրուցել երեխաների հետ:

Միջոցառման ավարտին ցուցահանդեսի մասնակիցները նկարչական պարագաներ են նվեր ստացել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին