Կարևոր իրադարձություններ

Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը կալանավորվել է

03 Հունիս, 2023 13:16
Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը կալանավորվել է

Անչափահասին ծեծի ենթարկած  ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանը կալանավորվել է։ Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։

Ավել վաղ, ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ա. Ղայթմազյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը), այն բանի համար, որ Ա. Ղայթմազյանը 2023 թվականի ապրիլի 10-ին` ժամը 23:30-ի սահմաններում, գտնվելով Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի «Հաղարծին» ռեստորանային և հյուրանոցային համալիրում, անհիմն վիճաբանության մեջ է մտել ռեստորանի աշխատակից՝ անչափահաս Ա.Ա.-ի հետ, ձեռքի ափերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ա.Ա.-ի գլխի և մարմնի տարբեր մասերին՝ անչափահասին պատճառելով ուժեղ ֆիզիկական ցավ:

 
 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին