Կարևոր իրադարձություններ

Հուսամ՝ արդարադատությունը կվերականգնվի. Մինասյանը՝ Դիլիջանի քրեականի պետի դեպքի մասին

03 Հունիս, 2023 12:36
Հուսամ՝ արդարադատությունը կվերականգնվի. Մինասյանը՝ Դիլիջանի քրեականի պետի դեպքի մասին

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, հունիսի 1-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Դիլիջանի քրեականի պետի՝ 16-ամյա տղային ծեծի ենթարկելուն և դրա հիմքով գործ չհարուցելուն, հավաստիացրել է, որ ընտրողական մոտեցում չկա.

«ժողովրդավարական պրոցեսներ են, որոնք մեզ համար ու ձեզ համար ստանդարտից դուրս են: Ստանդարտից դուրս է, երբ կառավարությունը հսկայական գումարների գործ պարտվում է դատարանում: Բոլորս սովոր ենք, որ եթե պետությունն է, կառավարությունն է կողմը, պետք է հաղթի: Ստանդարտից դուրս է, երբ ԲԴԽ-ում դատավորին կարգապահական պատասխանատվության են ենթարկում ՄԻԵԴ-ի վճռի հիման վրա: Ստանդարտից դուրս է, երբ նույնիսկ վարչապետի դեմ դատական ակտ կայացրած դատավորը միևնույն է առաջխաղացում է ունենում ի հեճուկս գործադիրի»,-ասել է նա։

Ինչպես նշել է նախարարը, Քրեական օրենսգիրքի 81-րդ հոդվածում կա գործուն զղջալու ինստիտուտ: 

«Այսինքն եթե մարդը կատարել է հանցանք, որը միջին ծանրության է, և ոչ մեծ ծանրության, ապա եթե գործուն զղջում է, հատուցում է, ապա գործ կարող է և չհարուցվել: Կոնկրետ այս գործով, ես գտնում եմ, որ կա հնարավորություն, որ վերադաս դատարանը չեղարկի քննիչի՝ վարույթ չհարուցելու որոշումը, այնուհետեւ դատախազի հաստատումը այդ որոշման: Կա ևս մեկ ատյան, եթե չեմ սխալվում, ժամկետը եռամսյա է, այսինքն ժամանակ կա ուղղելու այս ամենը»,-նշել է Մինասյանը:

Նախարարը, անդրադառնալով գործուն զղջմանը, նշել է, որ դա վերաբերում է ոչ մեծ և միջին ծանրության հանցանքներին:

«Երկրորդ, եթե մարդն առաջին անգամ է հանցանք կատարում, զղջում է հատուցում է և քննիչը գտնում է, որ կարելի է այս մարդուն ներել: Հետո դատախազը պետք է հաստատի քննիչի որոշումը, մի հատ էլ ունենք երրորդ ատյան՝ դատախազության ատյանը, որը վերջնական կարողանում է հաստատել կամ հերքել»:

Հիշեցնենք, որ երեկ ՔԿ-ն հայտնել է, որ Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը ձերբակալվել է։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին