Կարևոր իրադարձություններ

Հրաժեշտ կտամ կյանքիս մեկ այլ փուլին. Ռամոսը հեռանում է ՊՍԺ-ից

03 Հունիս, 2023 09:56
Հրաժեշտ կտամ կյանքիս մեկ այլ փուլին. Ռամոսը հեռանում է ՊՍԺ-ից

Վաղը ես հրաժեշտ կտամ կյանքիս մեկ այլ փուլին, հրաժեշտ կտամ ՊՍԺ-ին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը։

«Չգիտեմ, թե քանի տեղում կարելի է զգալ ինչպես տանը, բայց, անկասկած, ՊՍԺ-ն, երկրպագուներն ու Փարիզը նրանցից մեկն էին ինձ համար»,-գրել է ֆուտբոլիստը։

37-ամյա պաշտպանն իր առաջին քայլերը սկսել է իսպանական «Սևիլյա»-ում։

2005 թվականին տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ», իսկ ՊՍԺ՝ 2021 թվականին։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին