Կարևոր իրադարձություններ

Հրդեհ՝ Կապանի նախկին շուկայի տարածքում

03 Հունիս, 2023 00:28
Հրդեհ՝ Կապանի նախկին շուկայի տարածքում

Հունիսի 2-ին, ժամը 21։08-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի նախկին շուկայի տարածքում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ի փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նախկին շուկայի 2-րդ հարկում գտնվող երեք չգործող տաղավարում (45 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:35-ին, մարվել՝ 21:55-ին: Այրվել են տաղավարների ընդհանուր տանիքի փայտե կառուցատարրերը:

 

Լրահոս

Դիտել ավելին