Կարևոր իրադարձություններ

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ապակիներից մգեցման թաղանթները հեռացրած բոլոր քաղաքացիներին. Արշակյան

02 Հունիս, 2023 14:38
Հեղինակ՝ Հակոբ Արշակյան
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ապակիներից մգեցման թաղանթները հեռացրած բոլոր քաղաքացիներին. Արշակյան

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն բոլոր քաղաքացիներին, ովքեր, արձագանքելով ոստիկանության կոչին, և գիտակցելով մեքենաների դիմացի ապակիների չափից դուրս մգեցման ռիսկերը, ապակիներից հեռացրել են մգեցման թաղանթները։

Նաև տեղեկացնում եմ, որ ինձ սպասարկող ավտոմեքենայի ապակիներից դրանք նույնպես հեռացվել են՝ գործող օրենքի և կարգի համաձայն, իսկ ընտանիքիս պատկանող մեքենան ի սկզբանե ունեցել է գործարանային, թուլատրելի մգեցված ապակիներ` առանց լրացուցիչ մգեցնող թաղանթների։

Մեր բոլոր քաղաքացիներին անվտանգ երթևեկություն եմ մաղթում»։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին