Կարևոր իրադարձություններ

Մեկ անձից գնումներ կատարելու դեպքերը նվազել են. Ֆինանսների նախարար

02 Հունիս, 2023 12:56
Մեկ անձից գնումներ կատարելու դեպքերը նվազել են. Ֆինանսների նախարար

Կառավարության քաղաքականության արդյունքում մեկ անձից գնումներ կատարելու դեպքերը նվազել են։ Այս մասին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

«Նախկինում մեկ անձից գնումների որոշումները կայացնում էր Կառավարությունը, հիմա փոխել ենք կարգը, և մեկ անձից գնումների որոշումն իր պատասխանատվությամբ իրականացնում է գերատեսչության ղեկավարը։ Այս քաղաքականության փոփոխության արդյունքում ունենք մեկ անձից գնումների նվազում։

Հաշվի առնելով այն պատասխանատվությունը, որ կոնկրետ ղեկավարը կրում է ամեն մի որոշում կայացնելու համար՝ այստեղ տեսնում ենք ներքին կարգերի վերահսկողության ավելի ուժեղացում»,-նշել է նախարարը։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին