Կարևոր իրադարձություններ

Կոտայքի վթարից տուժած 4 երեխաներից մեկը մահացել է

02 Հունիս, 2023 12:36
Կոտայքի վթարից տուժած 4 երեխաներից մեկը մահացել է

Կոտայքի մարզում մայիսի 27-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիրավորում ստացած չորս անչափահասներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է:

Այս մասին հայտնում են «Սուրբ Աստվածամայը» բժշկական կենտրոնի մամուլի բաժնից:

«Երեխան վթարից հետո տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, վիրահատվել, այնուհետև տեղափոխվել «Սուրբ Աստվածամայը» ԲԿ: Նրա մոտ առկա էին գլխուղեղի, որովայնի, կրծքավանդակի սալջարդեր: Անգիտակից էր, միացված էր արհեստական շնչառության սարքին, սրտի աշխատանքը պահպանվում էր դեղորայքով, գտնվում էր երրորդ աստիճանի կոմայի մեջ»,- նշել են հիվանդանոցի մամուլի ծառայությունից:

Ըստ աղբյուրի՝ մյուս երեք վիրավորները շարունակում են գտնվել վերակենդանացման բաժանմունքում, նրանցից մեկի մոտ կա դրական դինամիկա, մյուս երկուսի վիճակը մնում է ծահրահեղ ծանր:

Հիշեցնենք, որ մայիսի 27-ին ժամը 09․00-ի սահմաններում Գառնի-Արտաշատ ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել էին Volkswagen և «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով մեկ մարդ տեղում մահացել էր, 7-ը՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Երևանի տարբեր հիվանդանոցներ։

ՔԿ-ից էլ հայտնել էիր, որ «Վազ 2106»-ում են եղել պատանի ըմբիշներ ու նրանց մարզիչները, որոնք Արտաշատից դեպի Գառնի գնալիս են եղել՝ մրցումների մասնակցելու նպատակով։

 

 

Լրահոս

Դիտել ավելին