Կարևոր իրադարձություններ

Հունիսի 1-ից գործարկվում է «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» նոր համակարգը. ՊԵԿ

02 Հունիս, 2023 11:12
Հունիսի 1-ից գործարկվում է «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» նոր համակարգը. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողներին տեղեկացնում է, որ 2023 թվականի հունիսի 1-ից սկսած գործարկվել է «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) նոր համակարգը։

Համակարգ հնարավոր է մուտք գործել ՀՀ ՊԵԿ Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի (file-online.taxservice.am) միջոցով։ Նոր համակարգով դուրս գրված հաշվարկային փաստաթղթերն իրական ժամանակում գրանցվելու են հարկային մարմնի հաշվարկային փաստաթղթերի համակարգում (տեղեկատվական շտեմարանում)։
Նախկին` «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր և գրքեր» (e-invoicing) համակարգը որոշակի ժամանակահատված շարունակելու է գործարկվել։ Միաժամանակ, հաշվարկային փաստաթղթերը կարող են դուրս գրվել ինչպես նախկին համակարգով, այնպես էլ նոր համակարգով։
Ուշադրություն
Եթե նույն գործարքին վերաբերող հաշվարկային փաստաթուղթը դուրս գրվի և՛ նախկին, և՛ նոր համակարգով, ապա գործարքը կփաստաթղթավորվի կրկնակի, ուստի, դրանից խուսափելու նպատակով առաջարկվում է գործարքը փաստաթղթավորել (այսինքն` հաշվարկային փաստաթուղթը դուրս գրել) կա՛մ նախկին համակարգով, կա՛մ նոր համակարգով:

Միաժամանակ Կոմիտեն տեղեկացնում է, որ նախկին համակարգի միջոցով հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման սահմանափակումների մասով լրացուցիչ կտեղեկացվի։

 

Լրահոս

Դիտել ավելին