Կարևոր իրադարձություններ

Երևանում առաջին անգամ One Run միջազգային կիսամարաթոն կանցկացվի

02 Հունիս, 2023 11:19
Երևանում առաջին անգամ One Run միջազգային կիսամարաթոն կանցկացվի

Կիրակի օրը՝ հունիսի 4-ին, Երևանում կանցկացվի One Run միջազգային կիսամարաթոնը, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները՝ գրանցվելով՝ armeniamarathon.org կայքում:

Հայաստանն առաջին անգամ է միացել այս նախաձեռնությանը: One Run Armenia-ի մեկնարկն ու վերջնարկը նախատեսված է Հանրապետության հրապարակում: Այն կընդգրկի Երևանի Նալբանդյան, Աբովյան, Տերյան, Իսահակյան և մի շարք այլ կենտրոնական փողոցները: Մրցաշարը միաժամանակ կանցկացվի Հայաստանում և ևս 5 երկրներում:

Մինչև 12 տարեկան մասնակիցները կհաղթահարեն 1 կմ, 13 տարեկան և բարձր մասնակիցները՝ 5 կմ, 16 տարեկան և բարձր մասնակիցները՝ 10 կմ, իսկ 18 տարեկան և բարձր մասնակիցները՝ 21,1 կմ վազքատարածությունը: 7 տարեկանից ցածր մասնակիցները կվազեն իրենց ծնողների ուղեկցությամբ:

Ժամանակացույց. Մեկնարկ-Նալբանդյան փողոց («Հանրապետություն» մետրոյի կանգառի վերնամասում)

08:00-Մեկնարկային հատվածի բացում, բացման խոսքով հանդես կգան «Гонка героев», «Արմ Մարաթոն» կազմակերպությունների, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները

08:45-Նախավարժանք

09:00-Մանկական վազքի մեկնարկ

09:30-5կմ, 10 կմ և 21կմ վազքերի մեկնարկ

12:30-Վազքի ավարտ

12:30-Մրցանակաբաշխություն

Մասնակիցները կստանան ​​մեդալներ, շապիկներ, վկայականներ և խրախուսական նվերներ:

Միջոցառումն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Արմ Մարաթոն» հիմնադրամի, «Гонка героев» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության աջակցությամբ: Միջոցառման շահառուն և բարեգործական գործընկերն է «Շտապիր դեպի բարին» հիմնադրամը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին